Նորություններ

ՆՈՐ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ

Սեպտեմբեր 03 2018

Նոր եթերաշրջանին ընդառաջ մենք ամփոփում ենք անցնող տարին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Family Rescue Fund-ը ամեն տարի կազմակերպում է հատուկ բարեգործական հավաքներ ու միջոցառումներ հայրենիքում բնակվող անապահով ընտանիքներին  աջակցելու նպատակով։ Այս տարին ևս հատկանշական էր տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների այցերով: Նրանց մի մասը այցելել էր Հայաստան տեսնելու համար՝ իրենց տրամադրած գումարով կատարած աշխատանքները, որոշներն էլ եկել էին անձամբ հանձնելու իրենց նվերները: Անցած եթերաշրջանի ընթացքում ՙԿիսաբաց լուսամուտներն՚ ու Family  Rescue Fund-ը համատեղ շարունակեցին  նվիրել  ու վարձակալել բնակարաններ։ Իսկ մեկ ընտանիք էլ ստացավ նվեր՝ ավտոմեքենա: Անցած եթերաշրջանում հինգ տասնյակից ավելի ընտանիք ապահովվեց սնունդով։ Նախորդ տարիների նման այս տարի ևս իրականացրեցինք արդեն ավանդույդթ դարձած երեխաների ամառային ճամբարի ծրագիրը: