Նորություններ

Ամփոփում 8-րդ 2018

Սեպտեմբեր 21 2018

Կիսաբաց լուսամուտների տաղավարում անսովոր իրարանցում էր։ Տաղավարում հյուրընկալել էինք հաղորդմանը մասնակցած ընտանիքների երեխաներին։ 

Կարճատև այցով Հայաստան են ժամանել Միացյալ Նահանգներում գործող «Family Rescue Fund՚-ի  նախագահ Նազ Աթիկյան Բասկիջյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ Սոնյա Ներսեսիանը և տիկին Եվան։  Վերջիններս Կիսաբաց լուսամուտների նկարահանող խմբի հետ այցելեցին այն ընտանիքներին,որոնք վերջին շրջանում հիմնադրամի աջակցության շնորհիվ վերականգնել են առողջությունն ու ստացել բնակարան։

<<Ժեստ>> հոգեբանական կենտրոնը իր նոր առավել հագեցած մասնաճյուղն է բացել, որտեղ երեխաները այսուհետ հնարավորություն ունենան հաճելի ժամանակ անցկացնել ու զուգահեռ  ընդունել նաև  տարբեր թերապիաներ։ Նորաբաց կենտրոնն այսօր հյուրընկալել էր <<Կիսաբաց լուսամուտներ>> հաղորդաշարին մասնակցած մի քանի ընտանիքների երեխաներին

Արաբական Միացյալ Էմիրություններում ապրող՝ տիկին Սերինեի հետ, այցելեց քաղաք Էջմիածնի Արագած թաղամաս, որտեղ ամիսը 10 հազար դրամ վճարելով այս տնակի համար ապրում է տիկին Ռիման։ Տիկին Սերինե տեսնելով Դեկտեմբերի 13-ին եթեր հեռարձակված Լուսավոր մթություն թողարկումը, ինքն իրեն խոստացել էր, որ Հայաստան գալուն պես անպայման պիտի այցելի տիկին Ռիմային ու թոռնիկներին: 

2018 թ. փետրվար ամսին մահացավ Մարո Դիլանչյանի ամուսնու հայրը՝ Ղարիբ Ղարիբյանը։ Զավակները խնդրել էին բոլոր հարազատներին, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել իրենց հոր հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն անապահով ընտանիքներին։