Նորություններ

FRF-ի անակնկալը

Հոկտեմբեր 12 2018

Կիսաբաց լուսամուտների տաղավարում անսովոր իրարանցում էր։ Տաղավարում հյուրընկալել էինք հաղորդմանը մասնակցած ընտանիքների երեխաներին։ Նրանց համար անակնկալ էր պատրաստել FRF-ը։ Տաղավարում երեխաներին դիմավորեցին Family Rescue Fundՙ-ի  նախագահ Նազ Աթիկյան -Բասկիջյանը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Սոնյա Ներսեիանը, Շողիկ Սարեանը և Սիլվիա Դերմենջիանը։

 Սկզբում ամաչելով, հետո արդեն զվարթ երեխաները վազվզում էին  տաղավարում ու համտեսում խաղցրավենիքներն ու կոնֆետները: Հիմնադրամը բոլոր երեխաների համար պատարստել էր նաև նվերներ։ Գունավոր փուչիկներ, մանկական ուրախ  ժպիտներ Կիսաբաց լուսամուտների տաղավարում իշխում էր տոնական տրամադրությունը։ Հրաժեշտից առաջ մեր ընտանիքի ուրախ տրամադրությունն ամփոփվեց  մեկ լուսանկարում։