Պատմություն

Յոթի հոգսով

Սեպտեմբեր 05 2018

1992 թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղում ադրբեջանական հրոսակները 5 ժամվա ընթացքում հրդեհել են 173 բնակարան, սպանել 51 մարդու և մոտ 60-ի պատանդ վերցրել: Գերիների թվում 9 երեխա կար,18 կին, 3 տարեց և մեկ կույր։ Մարաղան այրվում էր: Բնակիչները  լքում էին  գյուղը: Ծերունիները, հաշմանդամներն  ու երեխաները  թաքնվում էին  նկուղներում ու անտառում։ Տիկին Սուսաննան այդ օրը աշխատանքի էր։ Երբ իմացել է հարձակման մասին, գնացել է գյուղ: Հարևանի տունը  հեղեղված էր արյունով:  Հատակին կանանց, երեխաների  ու ծերերի դիակներ էին թափված`բաց աչքերով: Սուսաննան այդ օրը չգտավ իր չոր երեխաներին։ Մեկուկես տարի անց  երեխաները հանդիպեցին Գորիսի մանկատանը։  Նրանք ոչինչ չէին հիշում։ Երազիկ Ավթանդիլյանն ու եղբայրը՝ Զոհրաբը այդ ընթացքում եղել էին ադրբեջանական գերության մեջ։  Այսօր Երազիկը իր յոթ հոգանոց ընտանիքով ապրում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում։