Պատմություն

Հանուն բոլորի

Հոկտեմբեր 10 2018

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում ապրող Սիմոնյանների 6 հոգանոց ընտանիքը  զբաղվում գյուղացու ծանր ու հաճախ էլ անկախ իրենցից արդյունք չտվող աշխատանքով։ 18-ամյա Ռոբերտը, 17-ամյա Անդրանիկը  և 12 տարեկան Տիգրանը փորձում են օգնել հայրիկին՝ Արթուրին չնայած նրան, որ նրանցից  յուրաքանչյուրը ունի որոշակի առողջական խնդիրեր։ Ընտանիքի մայրը՝ 39-ամյա Քրիստինեն տառապում է երիկամային քրոնիկ անբավարարությամբ։ Շաբաթը երեք օր դիալիզի է գնում հույսով, որ մի օր էլ իրենք հնարավորություն կունենան դոնոր  գտնել եւ նոր երիկամ ունենալով` շարունակել ապրել: Քրիստինեն  վստահեցնում է, որ այս կյանքում ինքը չի ձգտում շքեղությունների, ոչինչ չի ուզում, միայն ուզում է ապրել, կամ գոնե մի քիչ էլ ապրել հանուն  իր երեխաների: