Պատմություն

Մեծից փոքր

Հոկտեմբեր 19 2018

36-ամյա Ջուլետան և 39-ամյա Գագիկն արդեն 16 տարվա ամուսիններ են և 6 երեխաների ծնողներ: Այս մեծ ընտանիքը արդեն 9 տարի է ապրում է Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող Ջուլետայի հայրական տանը, որտեղ բացակայում են կոմունալ հարմարությունները: Բազմազավակ ամուսիններն ընտանիքի եկամուտն ապահովում են ջերմոցում աշխատելով։ Այս ընտանիքում մեծանում են Ջուլետայի ու Գագիկի հինգ երեխները 15-ամյա Հակոբը, 13-ամյա Հարությունը, 10 տարեկան  Հովիկը, ութամյա Մարիետան և երկու տարեկան Ալենը։ Մկրչյանների ընտանիքում յուրաքանչյուրը, մեծ թե փոքր, մեկը մյուսին աջակցում և օգնության ձեռք է մեկնում իր ուժերի սահմաններում: Հակոբը ծնողների հոգսը թեթևացնելու համար այսօր խանութում է աշխատում։