Պատմություն

Չարդարացված վստահություն

Հոկտեմբեր 12 2018

12 տարի առաջ Նարինե Արզումանյանը որոշում կայացրեց Տավուշի մարզի Տավուշ գյուղից տեղափոխվել Երևան: Հեռանկարները որոնք նա ուներ Երևան գալու ճանապարհին, մի օրվա մեջ փոխվեցին՝ հանդիպելով Պավել Գասպարյանին։ 33- ամյա Նարինեի խոսքերով յոթ տարի դիմացել է ամուսնու սպառնալիքներին և ապրել վախի մթնոլորտում, իսկ ընտանեկան վիճաբանությունները կատարվում էին երկու երեխաների  աչքերի առջև։ Արդեն երկու տարի է Պավելը մեկնել է Ռուսաստանի դաշնություն։ Սեփական տանիք  չունենալու պատճառով, Նարինեն այսօր իր երեխաների հետ տնից տուն է տեղափոխվում։ Նա աայսօր երեխաների հոգսերը  հոգալու համար մաքրուհի է աշխատում։