Պատմություն

Ընտանիքի ուժը

Հոկտեմբեր 12 2018
37-ամյա Արա Թովմասյանն ու 33- ամյա Ալվինա Պողոսյանը 14 տարինների համատեղ կյանքի ընթացքում գյուղից գյուղ տեղափոխվելով Արարատի մարզի Սիփանիկ գյուղում ստեղծեցին իրենց փոքրիկ անկյունը։ Թվում էր ամեն ինչ կա լիարժեք երջանկության համար։ Մարտի 9-ին, ժամը 13:57-ին Արտակարգ իրավիճակների բաժին ահազանգ ստացվեց, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք, իսկ դաշտում գտնվող տնակը ծխում է: Հրդեհը վայրկյանների ընթացքում մոխրակույտի վերածեց Թովմասյան ընտանիքի  տարիների ընթացքում կուտակածը։ Այժմ Արան ու Ալվինան իրենց երեք երեխաների՝ 13-ամյա Վեներայի, 7-ամյա Գայանեի և 6-ամյա Ալբերտի հետ ապրում  են եղբոր Հարությունին պատկանող 18 քառ/մ  հանրակացարանային սենյակում։