Պատմություն

Շեղակի հարվածներ

Հոկտեմբեր 18 2018

27-ամյա Լուիզա Գրիգորյանին մեկ տարեկանում ծնողները լքեցին և նա մնաց տատիկի խնամքին։ Տիկին Զոյան մեծ դժվարությամբ է մեծացրել թոռնուհուն և նրա համար բարեկեցիկ պայմաններ ստեղծել, սակայն ամեն ինչ ոչնչացավ րոպեների ընթացքում: 2018 թվական փետրվարի 7, հրդեհ Լենինգրադյան 50/3 հասցեում: Կրակը  րոպեների ընթացքում ոչնչացրեց Գրիգորյանների տարիների վաստակը: Այսօր տատ ու թոռ ապրում են իրար համար ու փորձում հաղթահարել իրենց բաժին հասած փորձությունները։