Պատմություն

Վերջին անգամ

Հոկտեմբեր 22 2018

2018 թ մայիսի 11-ի ՙԱրաբկիր՚ բժշկական  կենտրոնում հերթական երեխայի մահը գրանցվեց։Մահացել էր 19-ամյա Մարիամ Ղազարյանի և 23-ամյա Արամ Եղիազարյանի առաջնեկը՝ Նշան Եղիազարյանը։ Ծնողների խոսքերով,երեխայի  վիճակը սկսեց վատանալ երբ Արմավիրի մարզի Վաղարշապատի պոլիկլինիկայում կատարեցին պլանային հերթական պատվաստումը։ Չորս ամիս փոքրիկ Նշանը  մնաց  բժիշկների հսկողության տակ,սակայն հենց բժիշկները նրանց հայտնեցին անդառնալի կորստի լուրը: Փոքրիկի հայրը Արամը  համոզված է,որ եթե բժիշկները ժամանակին քայլել ձեռնարկեին, ապա այսօր երեխան ողջ կլիներ: Իմ երեխային ես հետ չեմ կարող բերել: Խնդիրը ոչ թե բժիշկներին դատելն է, այլ նրանց զրկելն իրենց աշխատանքից,որ այլեւս ոչ մի փոքրիկ ու ծնող կյանքում չզգան այս ցավը, որը զգաց իմ ընտանիքը: Ես չեմ լռելու»,-խոստովանում  է  Արամ Եղիազարյան: