Պատմություն

Յոթ երգ, մի վերք

Հոկտեմբեր 23 2018

Հայկանուշ Յակուբովան Արցախի Հանրապետության սրտից՝ Ստեփանակերտից, տեղափոխվեց իր հայրական տուն Գեղարքունիք մարզի գյուղ Կախակն: Հայկանուշի և նրա  յոթ  երեխաների Միխայիլի, Կոմոյի,Անուշի. Վարդանուշի , Սվետլանայի, Հայկուհու և Սերժի համար կյանքը իր գույները փոխեց ամուսնու ՌԴ-ը մեկնելուց հետո: Հայրական տունը դարձավ իր նեղ օրերի միակ կացարանը: 7 անչափահաս երեխաների մայրը, այսօր  ժպտալով զավակներից փորձում է թաքցնել անկարողությունից ծնված արցունքները, որոնք հաճախ խեղդում են կոկորդը:  35-ամյա Հայկանուշը հույսով սպասում է ամուսնու՝ Էդուարդի վերադարձին, որը գոնե քիչ թե շատ կարողանում էր թեթևացնել օրվա հօգսերը: