Պատմություն

Ձախորդությունների կողքով

Հոկտեմբեր 24 2018

Նախկինում հացթուխ Ռաֆայել Պողոսյանը տարիներ շարունակ ալյուրը ջրին շաղախելով հաց էր թխում, ու հենց աշխատանքի բերումով 2011 թվականին Ռաֆայելը տեղափոխվեց Արարատի մարզի Մասիս քաղաք, որտեղ  նրա սիրտը շաղախվեց սիրով, երբ նա  հանդիպեց Նաիրա Զաքարյանին։ Վեց ամիս շփվելուց հետո, Ռաֆայելն ու Նաիրան որոշեցին, որ պետք է միասին ապրեն։ 2018 թվականի օգոստոսի 3 -ին ՌԴ-ում տեղի ունեցած անզգույշ պատահարից հետո, ընտանիքում ամուսինները դերերով փոխվեցին` Ռաֆայելը սկսեց խնամել է երեխաններին՝ 5-ամյա Նատալիին, 4 տարեկան Արինային ու մեկուկես տարեկան Հարությունին, իսկ Նաիրան էլ վաստակել ընտանիքի ապրուստը։ Երեխաները մանկապարտեզ չեն հաճախում, քանի որ ընտանիքը գումար չունի մանկապարտեզի վճարի համար: Պողոսյաների բազմանդամ ընտանիքն այսօր ապրում է Մասիս քաղաքում փոքրիկ տնակի մեջ։