Պատմություն

ԱՆպայման Ամուսնություն

Հոկտեմբեր 26 2018

15 տարի շարունակ տեղից տեղ տեղափոխվելով Հարությունյանների ընտանիքին  այդպես էլ չհաջողվեց հիմնական կացարան ունենալ: Արդեն մի քանի ամիս է ինչ՝ տիկին Ալլան, նրա 2-րդ ամուսնինը, որդին իր կնոջ ու երեք անչափահաս երեխաների հետ ժամանակավոր բնակություն են հաստատել 9 և 6 մետրանոց տնակներում: Յոթ տարվա համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Մանիկ և Գոռ ամուսնական զույգը բազմաթիվ փորձությունների միջով է անցել, սակայն նրանք պնդում են, որ դրանից իրենց սերն ավել ամուր է դարձել: