Պատմություն

Առանց քեզ, պապ

Հոկտեմբեր 29 2018

2018 թվականի հուլիսի 23-ին  22-ամյա Լենա Մարգարյանը  սովորականի պես սպասում էր պայմանագրային զինծառայող հայրիկի՝ Հովհաննեսի զանգին, սակայն փոխարենը ստացավ այլ՝ չսպասված հեռախոսազանգ։ Մահացել է  ձեր հայրը՝ շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը։ Դեպքի առթիվ հարուցվեց  քրեական գործ։ Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, եֆրեյտոր Հ.Դարբինյանը գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ դիրքի կացարանի զինաբուրգից վերցրել է ինքնաձիգ և դիրքի խոհանոցի հարակից տարածքում առանց որևէ հիմնավոր պատճառի կրակոցներ արձակել օդ, նույնը կրկնվել է  մեկ ժամ անց ։ Դարբինյանը վերցնելով իրեն ամրակցված ինքնաձիգը և խոհանոցի հարակից տարածքում լիցքավորելով այն` արձակել անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել իրենից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող, մարտական դիրքում հերթապահություն իրականացնող, պայմանագրային զինծառայող, Հովհաննես Մելքոնյանը։ Այսօր Լենայի մայրը՝ տիկին Լեյլին լուռ սգալով ամուսնու մահը՝ փորձում է ուժեղ լինել ու լրացնել ամուսնու բացը։ Լենան անտեսելով առողջական խնդիրերը՝ տան հոգսը վերցրեց  իր վրա հանուն եղբոր ու մայրկի, ովքեր ևս ունեն լուրջ առողջական խնդիրներ: