Պատմություն

«Տնով-տեղով»

Հոկտեմբեր 30 2018

Վայոց ձորի Արենի համայնքի 35-ամյա բնակիչ Կարեն Կարապետյանի բազմազավակ ընտանիքը լուրջ խնդրի առջև է կանգնել: Ընտանիքի հայրը նախկին զինվորական է, ով առողջական խնդիրների պատճառով այժմ աշխատանք չունի, իսկ մայրը՝ Արմինե Աբովյանը զբաղվում է 6 փոքրիկների խնամքով, որոնցից 5-ը ապագա զինվորներ են: Այժմ ընտանիքը վարձով բնակվում է բարեկամներից մեկի տանը, որը վաճառքի է հանված: Ընտանիքը շուտով պետք է լքի տարածքը: Նրանց համայնքապետարանը աջակցել է մատչելի գնով ձեռք բերել հողատարածք, որտեղ կատարում են շինարարական աշխատանքներ: Աշխատանքներին նույնիսկ մասնակցում են 9-ամյա Ռուբենն ու 7-ամյա Խաչատուրը: Շինանյութի բացակայության պատճառով այժմ աշխատանքները դադարեցվել են: