Պատմություն

Անտեսանելի աստիճաններով

Հոկտեմբեր 31 2018

2009 թվականին Այվազ Բարսեղյանը և Սիլվա Խամփերյանը հանդիպեցին  և առանց երկար բարակ մտածելու որոշոցին կյանքը միասին շարունակել: Սիլվան տեղափոխվեց ապրելու Այվազի հայրական տուն` Արագածոտնի մարզի Ուջան գյուղ:Այվազը  հարազատ որդու պես ընդունեց Սիվայի առաջին ամուսնությունից ծնված  Անդրանիկին։ Համատեղ կյանքում ծնվեցին նրանց երեք  երեխաները՝  Աննան, Մարիամը ևԿարապետը։  16-ամյա Անդրանիկը ունի սրտի բնածին արատ, սակայն ծնողներն այսօր իրենց ուշադրությունը  սևեռել են 7-ամյա Մարամին։ Նա ծնվել է մանկական ուղեղային կաթվածով։ Հայ գյուղացու ամենօրյա աշխատանքի վաստակը չի բավականացնում Բարսեղյանների 7  հոգանոց ընտանիքին, իսկ ընտանիքում ամսեկան կայուն 15.000 դրամ եկամուտ ապահովողը Սիլվան է ։Բարսեղը  ևս ունի առողջական  խնդիրները։